Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախօրեին վախճանված դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ՝ Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահն իր և տիկին Նունե Սարգսյանի ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերն է փոխանցել դեսպանի ընտանիքին և մերձավորներին՝ նշելով, որ խոր վիշտ ու ցավ է ապրում իր վաղեմի ընկերոջ ու լավագույն բարեկամի անժամանակ կորստի համար:

Նախագահ Սարգսյանը Շուգարյանների ընտանիքին մաղթել է ոգու ամրություն ու տոկոնություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում