Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ պետական համակարգում «նախկինների» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ պետական համակարգում «նախկինների» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով` պետական համակարգը նախկին իշխանության ժամանակ աշխատած և հեղափոխության շանսը չարաշահած մարդկանցից մաքրելու գործընթացն անընդհատ շարունակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 21-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Մաքրման գործընթացն անընդհատ ընթանում է։ Հարուցվող քրեական գործերը, հետախուզման մեջ գտնվող անձինք դրա վառ ապացույցն են։ Կարծում եմ, որ մոտ ապագայում էլ ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք»,- ասաց Սիմոնյանը։

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխությունից հետո շանս է ստեղծվել նաև նախկին իշխանությունում աշխատած մի խումբ պետական պաշտոնյաների համար, որոնք կոռուպցիայի սիմվոլ չեն եղել, սակայն ոմանք այդ շանսը չարաշահել են, և պետական կառավարման համակարգից նրանց դուրս գալու ժամանակն է:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում