«Բարսելոնա»-ն վաճառքի կհանի իր մարզադաշտի անվանումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը մտադիր է վաճառքի հանել թիմի մարզադաշտի անվանումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմն այս կերպ փորձում է դուրս գալ ֆինանսական ճգնաժամից, որում հայտնվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Մարզադաշտի անվանման վաճառքը նախատեսված է մեկ տարվա համար:
«Բարսելոնա»-ի «Նոու Կամպ» մարզադաշտը կառուցվել է 1957 թվականին: Այն համարվում է Եվրոպայի ամենամեծ մարզադաշտը և տեղավորում է 99,354 հանդիսական:
Ավելի վաղ լուրեր կային,որ«Բարսելոնա»-ն կկորցնի մոտ20միլիոն եվրո,եթե Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը շարունակվի առանց հանդիսականների: «Կապտանռնագույնները» «Նոու Կամպ»մարզադաշտում անցկացրած ամեն խաղում կորցնելու են3,3միլիոն եվրո միայն տոմսերի վաճառքից:Իսկ ակումբի ընդհանուր ֆինանսական կորուստը կազմելու է մոտ20-25միլիոն եվրո:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեցմարտի12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը