Սպորտ

Մխիթարյանը Հռոմում կմնա մինչ մրցաշրջանի ավարտը

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը Հռոմում կմնա մինչ մրցաշրջանի ավարտը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական ակումբում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Calciomercato-ն: Ըստ պարբերականի, «Ռոմայի» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչ հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է և հստակ ժամկետները չկան, երբ կվերսկսկվի, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, երբ այն կավարտվի առաջիկա ամիսների ընթացքում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում«Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց«Ռոմա»:Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է6գոլի և3գոլայինփոխանցման հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում