Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1.297-ով
1 րոպեի ընթերցում
![Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1.297-ով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1012915.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 21-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1.297-ով՝ կազմելով 84 հազար 802: Վերջին մեկ օրում մահացել է 88 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 հազար 297: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 357 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1.692-ով՝ կազմելով 60 հազար 965:Մինչ այժմ թեստավորվել է 365 հազար 723 անձ: