Սպորտ

«Արսենալ»-ի ֆուտբոլիստները համաձայնել են աշխավարձի նվազեցմանը՝ բացառությամբ երեքի 

2 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ի ֆուտբոլիստները համաձայնել են աշխավարձի նվազեցմանը՝ բացառությամբ երեքի 

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստների մեծամասնությունը համաձայնել է աշխավարձի նվազեցմանը՝ բացառությամբ մի քանիսի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mirror-ը: «Արսենալ»-ը հայտարարել է, որ ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում աշխավարձը 12,5 տոկոսով կրճատելու վերաբերյալ: Սակայն ակումբի երեք ֆուտբոլիստներ դեմ են արտահայտվել աշխատավարձի նվազեցմանը: Ֆուտբոլիստների թվում է Գերմանիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը, ով ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է ակումբում: Մյուսների անունները հայտնի չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ. ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր այն վերսկսել ապրիլի 30-ին: Ներկայումս կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում