Սերիա Ա-ի մասնակիցները կողմ են առաջնության վերսկսմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության բոլոր մասնակից ակումբները ընդհանուր հայտարարի են եկել մրցաշրջանի վերսկսման հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը: Առաջնության վերսկսումը և ընթացքը կվերահսկվի ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումները առաջիկա շաբաթվա ընթացքում,իսկ Սերիա Ա-ն կսկսվի մայիսի վերջին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցվել է մարտի13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
ՊատրաստեցՎարվառաՀայրապետյանը