Սպորտ

«Չելսի»-ն ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատի

2 րոպեի ընթերցում

«Չելսի»-ն ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլի ակումբի ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The sun-ը: Ֆուտբոլիստները մայիսից սկսած 4 ամիս շարունակ 10 տոկոսով կրճատված աշխատավարձ կստանան: Բոլոր ֆուտբոլիստները տվել են իրենց համաձայնությունը: Առավել շատ` 25 տոկոս ցածր աշխատավարձ կստանա «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ: Ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում