Սպորտ

Հավատում եմ, որ մենք կգտենք մրցաշրջանը շարունակելու տարբերակը. Չեֆերին 

1 րոպեի ընթերցում

Հավատում եմ, որ մենք կգտենք մրցաշրջանը շարունակելու տարբերակը. Չեֆերին 

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիայի` ՈՒԵՖԱ-ի, նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հույս ունի, որ 2019-20 մրցաշրջանի խաղարկման հնարավոր տարբերակ կգտնվի:

«Առավել լավ կլինի, եթե մրցաշրջանը շարունակվի առանց երկրպագուների, քան առհասարակ խաղեր չկայանան: Եթե պահպանեն անվտանգության նորմերը, և եթե երկրների իշխանությունները տան իրենց թույլտվությունն, ապա ակումբները մոտ ապագայում կարող են վերսկսել մարզումները: Հավատում եմ, որ մենք կգտենք տարբերակը շարունակելու մրցաշրջանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեֆերինի խոսքերը փոխանցում է Corriere della Sera-ը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված են եվրոպական գրեթե բոլոր երկրների առաջնությունները` բացառությամբ Բելառուսի:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն անցկացնել օգոստոսի սկզբին, իսկ եզրափակիչը` ամսվա ավարտին` 29-ին: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել օգոստոսի 26-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում