Տարածաշրջանային

Իրանում ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 250-ով

1 րոպեի ընթերցում

Իրանում ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 250-ով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ապրիլի 20-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1.294-ով՝ կազմելով 83 հազար 505:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 91-ով՝ ընդհանուրը կազմելով 5 հազար 209:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 389 անձ: Ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 250-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում ապաքինվել է 59 հազար 273 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 353․012 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում