Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 5 հազարից

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 5 հազարից

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 18-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1374-ով՝ ընդհանուր դառնալով 80 հազար 868:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի տվյալների համաձայն, մահացածների թիվն ավելացել է 73-ով: Մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով Իրանում մահացել է 5 հազար 031 մարդ:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 513 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1923-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 55 հազար 987 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 330 հազար 137 անձ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում