Տարածաշրջանային

Իրանում վարակվածների կեսից ավելին ապաքինվել է

1 րոպեի ընթերցում

Իրանում վարակվածների կեսից ավելին ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 17-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 499-ով,և ընդհանուր թիվը դարձել է 79 հազար 494: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ մահացածների ընդհանուր թիվն ավելացել է 89-ով՝ դառնալով 4 հազար 958:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 563 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1835-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում ընդհանուրառմամբ ապաքինվել է 54 հազար 064 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 319 հազար 879 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում