Սպորտ

Բենիտեսը կարող է կրկին գլխավորել «Նյուքասլ»-ը 

1 րոպեի ընթերցում

Բենիտեսը կարող է կրկին գլխավորել «Նյուքասլ»-ը 

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի ֆուտբոլային մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կարող է նորից մարզել նախկին ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Eurosprt-ը: Ըստ կայքի, Բենիտեսը կարող է կրկին դառնալ անգլիական «Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչը: Ակումբի ղեկավարությունն արդեն իսկ սկսել է բանակցությունները իսպանացի մասնագետի հետ:

Ռաֆայել Բենիտեսը «Նյուքասլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնին էր 2016-19 թվականներին և այդ ժամանակ օգնեց թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա: Բենիտեսի գլխավորությամբ «Նյուքասլ»-ն անցկացրել է 146 հանդիպում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում