Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը հորդոր և գնահատանքի խոսքեր է հղել հայ հոգևորականներին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հորդոր և գնահատանքի խոսքեր է հղել հայ հոգևորականներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հորդոր և գնահատանքի խոսքեր է հղել հայ հոգևորականներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խոսքը ներկայացված է Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Այսօր ավելի քան երբևէ Հայ Եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի` հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Սա է հայ հոգևորականի կոչումը։ Դուք, սիրելի հոգևոր հայրեր, այս ոգով եք թրծվել Անթիլիասում և կոչումի խորը գիտակցությամբ եք ծառայում։ Մոտիկից հետևում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայողական նվիրումը։ Թող մեր Տեր Քրիոստոսը վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակների համար»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում