Սպորտ

ՉԼ և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել օգոստոսի վերջին

1 րոպեի ընթերցում

ՉԼ և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել օգոստոսի վերջին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումները կարող են կայանալ օգոստոսի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Telegraph-ը: Ըստ պարբերականի, ՈՒԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն անցկացնել օգոստոսի սկզբին, իսկ եզրափակիչը` ամսվա ավարտին` 29-ին: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել օգոստոսի 26-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեց մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում