Սպորտ

Սարգիս Ադամյանը պատասխանել է «Հոֆենհայմ»-ի երկրպագուների հարցերին

1 րոպեի ընթերցում

Սարգիս Ադամյանը պատասխանել է «Հոֆենհայմ»-ի երկրպագուների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը պատասխանել է երկրպագուների հարցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբի Ինստգրամի էջում` պատասխանելով երկրպագուների հարցերին, Ադամյանը շեշտել է, որ արդեն մարզվում է ընդհանուր թիմի հետ և հույս է հայտնել, որ մայիսին պատրաստ կլինի վերադառնալու խաղադաշտ:

Անդրադառնալով հարցին, թե թիմակիցներից ում հետ է առավել հաջող ստացվում համագործակցությունը, հայ ֆուտբոլիստը շեշտել է Կրամարիչի, Բիչակչիչի, Ստեֆիլիդիսի և Նորդվեյթի անունները:

Պարզաբանելով, թե ինչու է խաղահամար ընտրել 23-ը Ադամյանն ասել է, որ ծնվել է մայիսի 23-ին և կարծում է, որ թիվը նրան հաջողություն է բերում:

Ադամյանի մոտ փետրվարի25-ին վիրահատել էին աջ կոճը:Նա վերջին շրջանում բաց էր թողնում«Հոֆենհայմ»-ի հանդիպումները:Ֆուտբոլիստը մինչ այս մասնակցել է16խաղի և դարձել է6գոլի հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում