Եվրո-2020-ն ընդունող 4 քաղաք հաստատել է, որ պատրաստ է առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը հյուրընկալող 4 քաղաք հաստատել է, որ հաջորդ տարի ևս պատրաստ է ընդունել հոբելյանական առաջնության հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնը, Կոպենհագենը, Բուխարեստը և Դուբլինը հաստատել են, որ անկախ կորոնավիրուսի պանդեմիայից, հաջորդ տարի պատրաստ կլինեն հյուրընկալելու խաղերը:
Ավելի վաղ Սանկտ-Պետերբուրգը ևս հաստատել էր, որ խնդիրներ չի տեսնում հաջորդ տարի կայանալիք խաղերը հյուրընկալելու համար:
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ներում լուրեր կային, որ ՈՒԵՖԱ-ն մտահոգված է, որ Հռոմը և Բիլբաոն չեն հասցնի նախապատրատսվել Եվրոպայի առաջնությանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Թեպետ Եվրո-2020-ը հետաձգվել է մեկ տարով, սակայն վերջնական ժամանակացույցը հ այտնի չէ:
Մարտի 17-ին ՈւԵՖԱ-ն տեսակոնֆերանսին ընթացքում որոշում է ընդունել հետաձգել Եվրո-2020-ը մեկ տարով: Այն կկայանա 2021 թվականին:
Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը