Ինովացիա

Հայաստանը Չինաստանից ներկրել է կորոնավիրուսի թեստերի արտադրության համար անհրաժեշտ 100 հազար ռեագենտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Չինաստանից ներկրել է կորոնավիրուսի թեստերի արտադրության համար անհրաժեշտ 100 հազար ռեագենտ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից Հայաստան են ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր և այստեղ էլ դրանք սպառվելու են։ «Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ տեսքովսպասում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս նշեց, որ նպատակադրման հավակնությունները պետք է առհասարակ ընդլանել: «Կարծում եմ, որ այստեղ տնտեսելու տեղ չէ, թեև գուցե տարօրինակ է, որ ես նման բան եմ ասում»,- ասաց Ֆինանսների նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում