Տարածաշրջանային

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 296-ով

1 րոպեի ընթերցում

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 296-ով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ապրիլի 16-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1606-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 77 հազար 995:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 92-ով՝ դառնալով 4 հազար 869:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 594 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 296-ով: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է52 հազար 229:

Մինչ այժմ թեստավորվել է 310 հազար 340 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում