Սպորտ

Դիբալան և «Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կստորագրեն  

1 րոպեի ընթերցում

Դիբալան և «Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կստորագրեն  

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը և արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ընդհանուր հայտարարի են եկել նոր պայմանագրի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական մամուլը: Դիբալայի և «Յուվենտուս»-ի միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022 թվականը, սակայն նոր պայմանագրով արգենտինացին Թուրինում կմնա մինչև 2025 թվականը: Դիբալայի աշխատավարձը չի բարձրանա:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 34 խաղի ևխփել է 13 գնդակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում