Սպորտ

Երազում էի իտալերեն կամ իսպաներեն սովորել. Մխիթարյան 

1 րոպեի ընթերցում

Երազում էի իտալերեն կամ իսպաներեն սովորել. Մխիթարյան 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել այդքան արագ իտալերեն սովորել:

«Երբ տեղափոխվեցի «Ռոմա», մի օր ասացին, որ հենց այդ օրը պետք է հարցազրույց տամ իտալերենով, բայց ես ասացի, որ պատրաստ եմ հիմա՝ չնայած խոստացել էի միայն մրցաշրջանի ավարտին խոսել իտալերեն… Մեծ երազանք ունեի սովորել իտալերեն կամ իսպաներեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Матч ТВ»-ն:

Օրեր առաջ Հենրիխ Մխիթարյանը փոքրիկ հարցազրույց էր տվել Սերիա Ա-ի լրատվականին՝ հարցերին պատասխանելով իտալերեն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում