Սպորտ

«Յուվենտուս»-ի ևս երկու ֆուտբոլիստ ապաքինվել է կորոնավիրուսից

1 րոպեի ընթերցում

«Յուվենտուս»-ի ևս երկու ֆուտբոլիստ ապաքինվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ևս երկու ֆուտբոլիստ ապաքինվել է կորոնավիրուսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Յուվենտուս»-ից Բլեզ Մատյուիդին ու Դանիելե Ռուգանին կորոնավիրուսի կրկնակի թեստ են հանձնել, որոնք երկուսն էլ բացասական են եղել և ֆուտբոլիստն արդեն առողջ են:

Ապրիլի 15-ի տվյալներով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 017 հազար 810 մարդ: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 128 հազարը: Ապաքինվել է 492 հազար 115 մարդ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում