Սպորտ

«Արմավիր»-ը չի շարունակի պայքարը ռուսաստանյան ՖԱԼ-ում 

1 րոպեի ընթերցում

«Արմավիր»-ը չի շարունակի պայքարը ռուսաստանյան ՖԱԼ-ում 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵնՊՐԵՍ: Կրասնոդարի երկրամասը ներկայացնող «Արմավիր» ֆուտբոլային ակումբը չի շարունակի հանդես գալ Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի այս որոշման պատճառը եղել է այն, որ թիմը չի կարողանում ամբողջապես կատարել լիցենզիոն պայմանները: Խնդիրներից մեկն էլ այն է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կվերսկսվի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ՖԱԼ-ը: Նման որոշում կայացրել է ակումբի սեփականատեր Զևան Չելոյանցը:

ՖԱԼ-ի այս առաջնությունում «Արմավիրը» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում