Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսով վարակված 3 հազար 643 անձ ծանր վիճակում է

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսով վարակված 3 հազար 643 անձ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 15-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդօրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 512-ով՝ ընդհանուր դառնալով՝ 76 հազար 389: «Արմենպրես»-իհաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 94-ով: Երկրումվարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 643 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1804-ով: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 49 հազար 933: Մինչ այժմ թեստավորվել է 299 հազար 204 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում