«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կառաջարկի Սեմեդուին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն թիմում կպահի Նելսոն Սեմեդուին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն: «Բարսելոնա»-ն պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:
Նելսոն Սեմեդուն «Բարսելոնա» տեղափոխվեց 2017 թվականին պորտուգալական «Բենֆիկա»-ից:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջատարը հենց «Բարսելոնա»-ն է: Կատալոնական թիմն ունի 58 միավոր: Երկրորդ տեղում «Ռեալ»-ն է` 56 ֆուտբոլիստով:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը