Սպորտ

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին 

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին 

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L'Equipe-ը: Առաջնության վերսկսումցի հետո խաղերը կկայանան ամեն երեք օրը մեկ: Այս կերպ կազմակերպիչները մինչ օգոստոս կավարտեն առաջնությունը, և հաջորդիվ թիմերը կարող են մասնակցել նաև եվրագավաթային խաղերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Լիգա1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է,թե թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի:Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս,օգոստոս ամիսներին,լավագույն դեպքում հունիսի երկրորդ կեսին:Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում