Տարածաշրջանային

Իրանում վարակվածների թիվը հասել է 74 հազար 877-ի

1 րոպեի ընթերցում

Իրանում վարակվածների թիվը հասել է 74 հազար 877-ի

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ապրիլի 14-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1574-ով՝ ընդհանուրը դառնալով՝ 74 հազար 877: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանությունը:

Ապրիլի 14-ի տվյալների համաձայն, Իրանում մահացածների թիվն ավելացել է 98-ով: Վարակի բռնկումից ի վեր մահացածների ընդհանուրթիվը դարձել է 4 հազար 683: 3 հազար 691 անձի վիճակըծանր է: Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 146-ով՝ ընդհանուրը դառնալով 48 հազար 129: Մինչ այժմ թեստավորվել է 287 հազար 359 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում