Սպորտ

Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Ռեալ» 

1 րոպեի ընթերցում

Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Ռեալ» 

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է France Football-ը: Ըստ պարբերականի, Օբամեյանգը կհեռանա լոնդոնյան ակումբից, եթե թիմը հաջորդ մրցաշրջանում չմասնակցի Չեմպիոնների լիգային: Նրա պայմանագիրը «Արսենալ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: «Ռեալ»-ն արդեն բանակցել է «Արսենալ»-ի հետ հարձակվողի հնարավոր տեղափոխության շուրջ:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվողն ամռանը կարող է տեղափոխվել «Չելսի»-ի: «Ազնվականները» հետաքրքրված են հարձակվողով, քանի որ Օբամեյանգը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ:

Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գնդակ: Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում