Տարածաշրջանային

Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1617-ով

1 րոպեի ընթերցում

Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1617-ով

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ապրիլի 13-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1.617-ով՝ դառնալով 73 հազար 303:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Նշվում է, որ մահացածների թիվն ավելացել է 111-ով՝ ընդհանուրը կազմելով 4 հազար 585: Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 877 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 89-ով: Երկրում ընդհանուրն ապաքինվել է 45 հազար 983 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 275 հազար 427 անձ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջinգրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ(պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում