Սպորտ

Ինքս եմ որոշելու իմ ապագայի հարցը. Ռակիտիչ 

1 րոպեի ընթերցում

Ինքս եմ որոշելու իմ ապագայի հարցը. Ռակիտիչ 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի սերբ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է իր ապագայի մասին տարածվող լուրերը:

«Ես կարտոֆիլի պարկ չեմ, որ ով ցանկանա ինձ փոխանակի այլ ֆուտբոլիստով: Ուզում եմ լինել այնտեղ, որտեղ կլինեմ սիրված և գնահատված: Ես երջանիկ եմ «Բարսելոնա»-ում, բայց եթե ղեկավարությունն ուզի, որ ես հեռանամ, ապա ինքս կորոշեմ իմ ապագայի հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ռակիտիչը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Ռակիտիչին: «Կարմիր սատանաները» մեծ հույս են կապում Ռակիտիչի հետ և լիահույս են, որ խորվաթ ֆուտբոլիստը կուժեղացնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանական գիծը:

Իվան Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 190 հանդիպման: Նա Խորվաթիայի հավաքականի կազմում դարձել է նաև աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում