Սպորտ

ՊՍԺ-ի 4 ֆուտբոլիստ կարող է հեռանալ Ֆրանսիայի չեմպիոնից առանց վճարվելու 

1 րոպեի ընթերցում

ՊՍԺ-ի 4 ֆուտբոլիստ կարող է հեռանալ Ֆրանսիայի չեմպիոնից առանց վճարվելու 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ի մի շարք ֆուտբոլիստներ ամառային տրանսֆերի ընթացքում առանց վճարվելու կարող են հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Ֆրանսիայի չեմպիոնի կազմում 4 ֆուտբոլիստների` Էդիսոն Կավանիի, Տիագո Սիլվայի, Տոմա Մենյեի և Լեյվին Կուրզավայի պայմանագրերի ժամկետներն ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին` հունիսի 30-ին: Ֆուտբոլիստները կստանան ազատ գործակալի կարգավիճակ և կարող են հեռանալ թիմից:

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Լիգա1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է,որ թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի:Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս,օգոստոս ամիսներին,լավագույն դեպքում հունիսի կեսից հետո:Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում