Սպորտ

Մեսին շնորհակալություն է հայտնել բժիշկներին 

1 րոպեի ընթերցում

Մեսին շնորհակալություն է հայտնել բժիշկներին 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, ովքեր շարունակում են աշխատել կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆուտբոլիստը գրել է «Ինստագրամի» իր էջում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին այն աշխատանքի համար, որ կատարում են: Նրանք հերոսներ են, ովքեր օր ու գիշեր ընտանիքից հեռու են, որ մենք մեզ ապահով զգանք կորոնավիրուսի պանդեմիայից»,-գրել է ֆուտբոլիստը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում չեղարկվել կամ հետաձգվել են տասնյակ մարզականն մջոցառումներ: Այս տարի չեն կայանա քառամյակի ամենասպասված երկու կարևոր իրադարձություն` Տոկիոյի Օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի հոբելյանական առաջնությունը: Դադարեցվել են երկրների մի շարք ներքին առաջնություններ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում