Ռոդրիգեսի գործակալը բանակցում է երկու թիմի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի«Ռեալ»-ի կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսի գործակալը բանակցում է երկու ակումբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Ըստ պարբերականի, ֆուտբոլիստի գործակալը` Ժորժե Մենդեշը, արդեն իսկ սկսել է բանակցությունները երկու ակումբի` անգլիական«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և իտալական «Յուվենտուս»-ի հետ:
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կազմում չի տեսնում Ռոդրիգեսին, և ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը: Ռոդրիգեսը «Ռեալ» տեղափոխվեց 2014 թվականին, սակայն 2017-2019 թվականներին վարձավճարով հանդես էր գալիս գերմանական «Բավարիա»-ում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը