Սպորտ

«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը 18 միլիոն եվրո են կորցրել International Champions Cup-ի չեղարկման պատճառով

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը 18 միլիոն եվրո են կորցրել International Champions Cup-ի չեղարկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական երկու գրանդ ակումբներ մի քանի տասնյակ միլիոն եվրո կորուստ են ունեցել International Champions Cup 2020-ի չեղարկման պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Կատալոնական «Բարսելոնա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը International Champions Cup 2020 -ի չկայացման պատճառով կորցրել են 18 միլիոն եվրո:

International Champions Cup 2020-ի չեղարկման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Այն սովորաբար անցկացվում է ասիական երկրներից մեկում կամ էլ ԱՄՆ-ում, որին մասնակցում են աշխարհահռչակ ակումբներ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում