«Սոչի»-ն 50 տոկոսով կրճատել է ֆուտբոլիստների աշխատավարձը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոչի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների աշխավարձն ապրիլ ամսին կկրճատվի 50 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբն ու ֆուտբոլիստները, ինչպես նաև մարզչական շտաբն արդեն եկել են համաձայնության: Կրճատման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 17-ին: Ըստ նախնական տվյալների, այն կարող է վերսկսվել մայիսի 31-ին:
«Սոչի» ֆուտբոլային ակումբում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ներկայացուցիչ` Ալեքսանդր Կարապետյանը և Էրիկ Վարդանյանը: