Սպորտ

Նոյերը 20 միլիոն եվրո աշխավարձ է պահանջում «Բավարիա»-ից

1 րոպեի ընթերցում

Նոյերը 20 միլիոն եվրո աշխավարձ է պահանջում «Բավարիա»-ից

ԵՐԵՎԱՆ,10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը ակումբից կլորիկ գումար է պահանջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը: Ըստ պարբերականի, Նոյերը նոր պայմանագիր ստորագրելու համար առաջ է քաշել երկու պայման: Նախ, նոր պայմանագիրը պետք է լինի 5 տարով, իսկ տարեկան աշխատավարձը պետք է կազմի 20 միլիոն եվրո: Կողմերը դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: Նա «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում