Սպորտ

Անգլիայի առաջնությունը մյուս տարի ևս կարող է անցնել առանց երկրպագուների

1 րոպեի ընթերցում

Անգլիայի առաջնությունը մյուս տարի ևս կարող է անցնել առանց երկրպագուների

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Պրեմիեր լիգայի կազմակերպիչները հնարավոր են համարում մրցաշրջանը շարունակել մայիսին կամ հունիսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mirror-ը: Անգլիայի առաջնությունում մնացել է խաղարկելու 9 տուր: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս տարի և հաջորդ մրցաշրջանում ևս առաջնության խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում