Հասարակական

Սահմանին մարդկանց չենք թեստավորում, ոչ թե որովհետև թեստ չունենք, այլ որովհետև դա անիմաստ է. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սահմանին անձանց թեստավորում չի իրականացնում ոչ թե այն պատճառով, որ թեստեր չունի, այլ որովհետև դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Մենք պետք է իմանանք հիվանդության պաթոգենեզը, թե հիվանդությունն ինչպես է զարգանում մարդու օրգանիզմում: Սահմանին թեստավորում չենք անում ոչ թե, որովհետև թեստ չունենք, այլ որովհետև դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից»,-ասաց Թոորոսյանը:

Նա հիշեցրեց, որ 60 հազար թեստը գնվել է ՀՀ բյուջետային փողերով: Դրանք բոլորը պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստեր են, որոնցից ամեն մեկն անելը տևում է մոտ 5 ժամ՝ բարձր պատրաստվածությամբ լաբորատորիայում, որից Հայաստանում շատ քիչ կա: Նախարարության ենթակայության տակ կա 6 հատ, ևս 2 մասնավոր լաբորատորիա կա: «Եվ սահմանին թեստ անելը ոչ մի երաշխիք չի տալիս, որ այդ նույն մարդու մոտ 3 օր հետո չի լինի հիվանդության դեբյուտ, որը մեկի մոտ կարտահայտվի ջերմությունով, մյուսի մոտ՝ հազով, մյուսի մոտ՝ արագ զարգացող թոքաբորբով: Եվ, հետևաբար, բոլոր եկողներն այս պահին կարգավորումներով գնում են ինքնամեկուսացման»,-ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ քննարկվել է մեկ այլ տարբերակ՝ եկողներին արագ թեստերով թեստավորել, ու եթե հանկարծ արագ թեստով, օրինակ, որևէ արտասահմանցի վարորդի մոտ հաստատվի, իրեն հետ ուղարկել: «Իսկ մյուսները, որոնց պատասխանը դրական կլինի, բայց Հայաստանի քաղաքացի կլինեն, իսկական թեստավորենք, քանի որ արագ թեստերը, որքան գրավիչ թվան, ճիշտ չեն, երբեք ճիշտ չեն եղել ոչ մի հիվանդության համար: Իսկ մյուսները, որոնք թեկուզ կլինեն բացասական, միևնույն է պետք է գնան ինքնամեկուսացման ռեժիմի»,-ասաց նախարարը:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր