Սպորտ

«Չելսի»-ն կվաճառի աշխարհի չեմպիոնի տրանսֆերը 

1 րոպեի ընթերցում

«Չելսի»-ն կվաճառի աշխարհի չեմպիոնի տրանսֆերը 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կհեռանա ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal-ը: «Չելսի»-ն կվաճառի Կանտեին, եթե որևէ ակումբից նրա տրանսֆերի համար լավ առաջարկ ստանա: Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Կանտեն նույն մակարդակի ֆուտբոլ չի ցուցադրում, ինչ առաջ էր: Կանտեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը և ֆրանսիական ՊՍԺ-ն:

Աշխարհի չեմպիոն Նգոլո Կանտեի պայմանագիրը «Չելսի»-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում