Սպորտ

Լեգենդար ֆուտբոլիստը դուրս է եկել բանտից, բայց կմնա կալանքի տակ  

1 րոպեի ընթերցում

Լեգենդար ֆուտբոլիստը դուրս է եկել բանտից, բայց կմնա կալանքի տակ  

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն այլևս բանտում չէ, սակայն կմնա հյուրանոցում` կալանքի տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Espana-ն։ Ռոնալդինյոն Պարագվայի բանտում էր մարտի 5-ից` կեղծ անձագիր կրելու պատճառով: Ըստ Պարագվայի դատարանի կայացրած որոշման`նա կալանքի տակ կմնա կես տարի, այդ ընթացքում էլ կավարտվի ֆուտբոլիստի գործով դատավարությունը:

Լեգենդար ֆուտբոլիստը խաղացել է «Պարի Սեն Ժերմենում», «Բարսելոնայում» և «Միլանում»։ 2002 թվականին Բրազիլիայի ընտրանու կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում