Սպորտ

«Տոտենհեմ»-ը վերսկսել է մարզումները` խախտելով անգլիական օրենքը

1 րոպեի ընթերցում

«Տոտենհեմ»-ը վերսկսել է մարզումները` խախտելով անգլիական օրենքը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Տոտենհեմ»-ը կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո վերսկսել է մարզումները` խախտելով կարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Guardian-ը: «Տոտենհեմ»-ը նորից մարզվում է, սակայն Անգլիայի կառավարությունը դեռևս թույլ չի տալիս թիմերին վերսկսել մարզումները: Ժոզե Մոուրինյոյի սաները առաջին մարզումն անցկացրել են առանձին խմբերով` պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի կառավարությունը համաձայնություն է տվել հունիս ամսին Պրեմիեր լիգան վերսկսելուն:Սակայն առաջնությունը կանցկացվի առանց երկրպագուների:

Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո:Անգլիայի ֆուտբոլիառաջնությունըդադարեցվելէրմարտի13-ին`կորոնավիրուսիպանդեմիայիպատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում