Սպորտ

Թոմաս Մյուլլերը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Բավարիա»-ի հետ 

1 րոպեի ընթերցում

Թոմաս Մյուլլերը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը «Բավարիա»-ի հետ 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը երկարաձգել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի և ֆուտբոլիստի միջև նոր պայմանագիրը կնքվել է 3 տարով և նախատեսված է մինչև 2023 թվականը: Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Մյուլլերն առավել բարձր աշխատավարձ կստանա:

Թոմաս Մյուլլերը «Բավարիա»-ին է միացել 2009 թվականին: Ակումբի կազմում նա 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և 5 անգամ՝երկրի գավաթակիր: Ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը «Բավարիա»-ի կազմում մասնակցել է 25 խաղի, դարձել 6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում