Սպորտ

Սերիա Ա-ի մասնակից ակումբների ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի  

1 րոպեի ընթերցում

Սերիա Ա-ի մասնակից ակումբների ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի  

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության մասնակից թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում էՍերիա Ա-ի մամուլի ծառայությունը: Աշխատավարձերի կրճատումը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Բոլոր ֆուտբոլիստների աշխավարձի 1/3­ը կկրճատվի, եթե Սերիա Ա-ի մրցաշրջանի մյուս հատվածը չկայանա: Իսկ եթե վերսկսվի մրցաշարը, ապա կկրճատվի միայն 1/6 մասը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնությունը կվերսկսվի միայն մեկ դեպքում՝ կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Իտալիայի Սերիա Ա-ն դադարեց մարտի 13-ին: Մինչ այդ խաղարկվել էր միայն 26 տուր:

Այդ երկրիֆուտբոլիֆեդերացիայինախագահԳաբրիելեԳրավինանհանդես էր եկել հայտարարությամբ և շեշտել,որ եթե պահանջվի,ապա առաջնության մյուս հատվածը կխաղարկվի աշնանը:Ըստ ֆեդերացիայի նախագահի, իրավիճակից դուրս գալը բարդ խնդիր է,բայց ամեն ինչ արվում է մրցաշրջանն ավարտելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում