Սպորտ

«Բավարիա»-ի ֆուտբոլիստներն աշխատավարձի 20 տոկոսը փոխանցել են ակումբի աշխատակիցներին 

1 րոպեի ընթերցում

«Բավարիա»-ի ֆուտբոլիստներն աշխատավարձի 20 տոկոսը փոխանցել են ակումբի աշխատակիցներին 

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը, մարզչական շտաբը և ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի 20 տոկոսից, որը կփոխանցվի ակումբի մյուս աշխատակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի ղեկավար կազմը այս կերպ իր համերաշխությունն է արտահայտել կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում հայտարարված արտակարգ դրության ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բունդեսլիգայի և երկրորդ լիգայի մրցամարտերը չեն շարունակվի մինչև ապրիլի 30-ը: Առաջնության ապագայի հետ կապված հարցերը կհրապարկվեն ապրիլի 17-ից հետո:

Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում