Սպորտ

ՈՒԵՖԱ-ն եվրոպական լիգաներին կոչ է արել չեզրափակել մրցաշրջանը 

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն եվրոպական լիգաներին կոչ է արել չեզրափակել մրցաշրջանը 

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական միությունը` ՈՒԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաներին կոչ է արել ժամանակից շուտ չեզրափակել մրցաշրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ այս պահի դրությամբ ազգային առաջնությունների եզրափակումը դեռևս վաղ և սխալ որոշում է: ՈՒԵՖԱ-ն լիգաներին կոչ է արել չեզրափակել մրցաշրջանը:

Ավելի վաղ տեղեկություններ կային,որ Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան օգոստոսին:Ֆինանսական կորուստների պատճառով ՈՒԵՖԱ-ն կեզրափակի մրցաշրջանը օգոստոսին,իսկ հաջորդ մրցաշրջանում առավել քիչ հանդիպումներ կլինեն:

Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի վերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում