Հասարակական

Կառավարությունը կանխավճար կտրամադրի Զինված ուժերին նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպություններին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով հնարավորություն է տրվում Զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ այդ կազմակերպություների կողմից բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կանխավճարի մարումն իրականացվելու է ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

«Որոշման ընդունումը պայմանավորված է սննդի մատուցման պայմանագրերով նախատեսված և կազմակերպությունների կողմից ծառայությունների ապահովման նպատակով այլ ծախսերի կատարման պատճառով կազմակերպությունների մոտ առկա ֆինանսական բնույթի, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակից բխող սահմանափակումների հետ կապված դժվարությունները հաղթահարելու հանգամանքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տոնոյանը՝ ավելացնելով, որ կազմակերպությունների առջև պայման է դրվել՝ ստեղծելու որոշ սննդամթերքների պահուստներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց զինվորների սննդի ապահովման նոր համակարգի ներդրումը, ինչը տեղավորվում է կառավարության քաղաքական պարտավորության տրամաբանության մեջ: «Ծնողը տղային բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի հոգ տանել, որ որակյալ սնունդ ուղարկի նրան: Այն զորամասերում, որտեղ այդ համակարգը ներդրված է, սննդի որակի էական անգամներով փոփոխություն ունենք: Երբ սկզբնական շրջանում այս նախագծի ներդրման նպատակահարմությունն էինք քննարկում, բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի չեն, կանխատեսելի չեն: Մենք, ըստ էության, պետք է զրոյից ստեղծեինք գոյություն չունեցող համակարգը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ վերջին ամսվա ընթացքում չորս քննարկում են ունեցել, որոնք բովանդակալից են և շատ հարցեր են երևան բերում ու լուծում:

Վարչապետի խոսքով, այս ամենի նպատակը մեկն է՝ զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով: «Ընկերություններն այս ընթացքում ներդրումներ են արել, և դրանք չեն փոխհատուցվել, ոչ մի կոպեկ փող չենք տվել, բայց կան նրբություններ, որ պետք է պարզաբանվեն. մենք քննարկումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի կանխավճար տրվի արդեն իսկ սեփական միջոցների հաշվին կատարված ներդրումների որոշակի մասի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այս նախագիծը բազմակողմանի քննարկումների արդյունք է:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կորոնավիրուսային իրավիճակը 5-6 այսպիսի կազմակերպության համար ծանր պայմաններ է ստեղծել իրենց գործունեության հետ կապված:

Նախագծով առաջարկվում է պայմանագրերով սահմանված սննդի պատրաստման և մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա համար 3000 դրամ վճարման ենթակա) մասով կանխավճարի հատկացում:

Կանխավճարը կարող է տրամադրվել՝ հաշվի առնելով կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը: Կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից՝ 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

Հայերեն

Հայտնի են «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ

Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»- «Նոա» հանդիպման մասին

ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

«Նոա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում