Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ:

Էրիկ Էսրաիլյանը նաև ակտիվ հասարակական գործիչ է, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ և Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը:

Նախագահ Սարգսյանը և դոկտոր Էսրաիլյանն անդրադարձել են նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրներին և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորություններին: Նախագահը կարևորել է ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում ջանքերի համատեղումը, փորձի փոխանակումն ու փոխօգնությունը: Այս համատեքստում խոսվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել բարեգործական ծրագրերի հնարավորությունները Հայաստանում և Սփյուռքում:

Էրիկ Էսրաիլյանը տեղեկացրել է, որ այս տարվա մարտից Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի The Promise Armenian Institute-ի նոր նախագծերից մեկով, որի ղեկավարը պրոֆեսոր Ալինա Դորյանն է, կորոնավիրուսի վարակի բռնկման կանխարգելմանն ուղղված համագործակցություն է սկսվել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի և ՀՀ առողջապահության նախարարության միջև: Պրոֆեսոր Դորյանի թիմում ներգրավված են փորձագետներ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից և այլ հեղինակավոր հաստատություններից, ովքեր, շնորհիվ The Promise Armenian Institute-ի ջանքերի, աջակցում են Հայաստանին՝ հանրային առողջապահության ռազմավարության մշակման գործում:

Հայերեն English Русский

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին

Ախուրյան համայնքում նշվել է համայնքի օրը

Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լուսաձոր բնակավայրում կրթահամալիր է կառուցվել

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին

Հռոմի պապի մոտ վիրահատությունից հետո թոքի քաղցկեղ է հայտնաբերվել

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն ու աշակերտները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր

Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում