Սպորտ

Կապարոսը փորձառու մասնագետ է. Արամ Հայրապետյան

1 րոպեի ընթերցում

Կապարոսը փորձառու մասնագետ է. Արամ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և իրանական«Փեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Իրանում ապրելու և մարզվելու դժվարությունների և ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին:

«Առաջնությունը և մարզումները դադարեցվել են դեռևս 20 օր առաջ: Սկզբում ակումբից մեզ հայտնեցին, որ մարզումները դադարեցվում են երկու շաբաթով: Ի դեպ, օդային սահմանն այդ պահին արդեն փակ էր: Ես ունեի հնարավորություն հասնելու տուն (Ադլեր-խմբ.)՝ անցնելով Հայաստանով, բայց չցանկացա հարազատներիս վտանգի ենթարկել և որոշեցի մնալ Իրանում՝ սպասելով իրավիճակի բարելավմանը և մարզումների վերսկսմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայրապետյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ-ն:

Հայ ֆուտբոլիստը մարզվում է ակումբի մարզաբազայում` միայնակ: «Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին կարող եմ ասել, որ շատ փորձառու է, մարզել է բավականին ուժեղ ակումբներ, որոնք նրագլխավորությամբ հաջող ելույթներ են ունեցել ինչպես Իսպանիայում, այնպես էլ Եվրոպայում: Կարծում եմ, նրա որակավորումը թույլ կտա մեզ լավ արդյունքներ գրանցել»,-ասել է դարպասապահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում