Սպորտ

Իբրահիմովիչը կհեռանա «Միլան»-ից

1 րոպեի ընթերցում

Իբրահիմովիչը կհեռանա «Միլան»-ից

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Իբրահիմովիչին դուր չենեկել «Միլան»-ի նոր ղեկավար կազմը և գլխավոր մարզիչ Իվան Գազիդիսի պլանները մրցաշրջանի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 38-ամյա Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր, որը վերջանում է հունիսին:Իտալական ակումբի կազմում շվեդն անցկացրել է 10 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով62 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում