Սպորտ

Խամես Ռոդրիգեսը կհեռանա «Ռեալ»-ից 

1 րոպեի ընթերցում

Խամես Ռոդրիգեսը կհեռանա «Ռեալ»-ից 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսն ամռանը կհեռանա «արքայական ակումբ»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport-ը:

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կազմում չի տեսնում Ռոդրիգեսին, և ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը: Ըստ ամենայնի՝ հարձակվող կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում:

Ռոդրիգեսը «Ռեալ» տեղափոխվեց 2014 թվականին, սակայն 2017-19 թվականներին վարձավճարով հանդես էր գալիս գերմանական «Բավարիա»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում